Yerakouyn.com-ը հրապարակել է Հալեպի Քառասուն Մանուկ եկեղեցու նկարը ռմբակոծությունից հետո: Կայքը գրում է, որ 15-րդ դարում կառուցված եկեղեցին, որը հալեպահայության ուրախ ու տխուր առիթների, ուրախության ու մխիթարության սրբատեղին էր, այսօր ավերակ է:
Ապրիլի 28-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Փարիզի քաղաքապետարանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ «Փարիզը հյուրընկալում է Երևանի Հայոց ցեղասպանության հուշահամալիրը» ցուցահանդեսի բացմանը:
Ապրիլի 29-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում (ԵՊԲՀ) տեղի ունեցավ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների (բժիշկ-վետերանների) մեծարմանը նվիրված միջոցառում։ «Հիշում և հպարտանում ենք» խորագրով ծրագրի ընթացքում նախ ծաղիկներ խոնարհվեցին ԵՊԲՀ-ի Հաղթանակի հուշաքարի մոտ, այնուհետև պարգևներ հանձնվեցին բժիշկ-վետերաններին։
Ապրիլի 28-ին Մատենադարանում «Վերապրած ձեռագրեր» ծրագրի շրջանակներում մեկնարկել է «Վերապրած մշակույթ» խորագրով գիտաժողովը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԽ նախարարների խորհրդի նախագահ, Բելգիայի փոխվարչապետ, արտաքին գործերի, արտաքին առևտրի և եվրոպական հարցերի նախարար Դիդիե Ռեյնդերսին:
Թուրքիան դատապարտել է Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Գերմանիայի նախագահների՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունները։ Բելգիայի փոխվարչապետ, արտգործնախարար Դիդիե Ռեյնդերսի հետ բանակցություններից հետո հրավիրված համատեղ ասուլիսում Հայաստանի արտգործնախարարը նշեց.
Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով պատմա-մշակութային զանազան միջոցառումների մի շարք է ծավալվել Ֆրանսիայով մեկ՝ համերգներ, ցուցահանդեսներ, դասախոսություններ, ֆիլմեր, հանդիպումներ և այլ միջոցառումներ։
Մարտի 22-ին Բրբանկի Հայ առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի արևմտյան թեմի առաջնորդարանը կազմակերպել էր Հայոց եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված երեկո:
Դեռ երկար աշխարհի ու հայոց վրա կղողանջեն երկու միլիոն զոհերի սրբադասման ղողանջները: Ավետելու` նահատակաց արյունը դարեր ի վեր խոսում է մշտապես: Խոսքն ի սկզբանե է: Եվ Խոսքը Մարմին է առնում:
Եվ առավ:
Այս օրերին Թուրքիայում «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով բավականին ներկայացուցչական միջազգային կոնֆերանս է ընթանում, որի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ բազմաթիվ ելույթներ են հնչել...